Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որը բաց է` հեռարձակվում է ուղիղ:
Նիստին դատարանի թույլտվությամբ մասնակցում է նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Նրան լրագրողները հանդիպելու հնարավորություն չունեցան, քանի որ Տոնոյանին ետնամուտքով և նախապես էին բերել դահլիճ, որ լրագրողների չհանդիպի:
Քիչ առաջ մենք ֆիքսեցինք, որ նիստին ուշացած եկավ նաև հանձնաժողովի անդամ Դավիթ Սանասարյանը, որին ստուգեցին, ապա ներս թողեցին: