Տեղյակ եմ եղել, որ իրավիճակը սպառնալի է։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնայանը՝ պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ եղել է 2020-ի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների մասին։
Դավիթ Տոնոյանը միևնույն ժամանակ հայտարարեց, որ ռազմական գործողությունների սկսման օրը ոչ ոքի հայտնի չի եղել, ինքը պատերազմը սկսվելու մասին իմացել է գործուղման շրջանակում Ղազախստան վայրէջք կատարելուն պես, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հեռախոսազանգից։