Հետևեք մեզ։

Արցախում առաջիկա 2-3 օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը

11:49, 01 օգոստոս 2023
Արցախում առաջիկա 2-3 օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը: Այս մասին հաղորդում է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամը։


Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում:

Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը: