Հետևեք մեզ։

Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը Հայաստանում չի եղել․ նա պարզաբանեց, թե որտեղ է եղել և ինչու (տեսանյութ)

12:10, 01 օգոստոս 2023
Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը Հայաստանում չի եղել․ նա պարզաբանեց, թե որտեղ է եղել և ինչու (տեսանյութ)

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին հարց տրվեց, թե որտեղ է գտնվել 2020 թվականի պատերազմի նախօրեին՝ սեպտեմբերի 25-27-ը, ինչի ի պատասխան Տոնոյանն ասաց․ «Ամսի 26-ի երեկոյան մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի կենտրոն-ասիական երկիր, վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցություններին էին մասնակցելու, ընդ որում ՀԱՊԿ անդամ երկրների, էլի գործողման շրջանակներում, որտեղ պետք է  շարունակվեին բանակցությունները սպառազինության հարցերով։ Վայէջքի պահին, երբ հնարվորություն եղավ հեռախոսները միացնելու՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան,  տեղեկացվել եմ, որից հետո ունեցել եմ խոսակցություն ՀՀ վարչապետի հետ, հաշվի առնելով քովիդով պայմանավորված թռիչքային իրավիճակները, երկու-երեք ժամվա ընթացքում հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ հայթայթել որպեսզի վերադառնամ Հայաստան։ Բավական խոչընդոտներ եղան և փակ նիստի ժամանակ ասեմ, թե ինչ եմ եղել ստիպված անել, վերադարձել եմ Հայաստան Վրաստանով, Վրաստանում վայրէջք եմ կատարել»։ 

Դավիթ Տոնոյանն ասաց, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 4-ին եղել եմ Երևանում, որից հետո թույլտվություն է ստացել վարչապետից և մեկնել մարտական գործողությունների իրականացման վայր։