Հետևեք մեզ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտարարություն են արել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ

12:14, 01 օգոստոս 2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտարարություն են արել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, թե Լաչինի աօպրինի տեղադրված անցակետից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը «համապատասխանում է միջազգային և ազգային իրավական նորմերին»։

Ըստ տարածված հաղորդագրության՝ Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են «25 ադրբեջանցու սպանության, 14 հոգու մարմնական վնասվածքներ հասցնելու և նրանց ընդհանուր առմամբ 5․4 միլիոն մանաթի նյութական վնաս հասցնելու մեջ»։

Դատախազությունից նշել են նաև, որ Ադրբեջանում գործող քրեական օրենսդրության համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը չի տարածվում «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների վրա»։