Հայրենիքը սակարկման ենթակա չէ, հիմա՝ առավել քան երբևէ, մենք բոլորս պարտավոր են հայրենամետ լինել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
««Ստեփանակերտ - Նյու Յորք. պաշարված Արցախ» տեսակամուրջի ընթացքում Արտյոմ Երկանյանի հետ քննարկել ենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Արցախը հայկական պահելու համար: Եվս մեկ անգամ ընդգծել եմ, որ այսօր բոլորս մեր հնարավորությունները պետք է ծառայեցնենք հանուն մեկ նպատակի՝ այն է Արցախի, Հայաստանի, Հայկական աշխարհի միասնության ամրապնդումը հանուն Արցախի և Հայաստանի անկախության պահպանման:
Ոչ մի իշխանության՝ լինի ընտրված, կամ ոչ, չի կարող Հայրենիքը սակարկման դնել, իսկ Արցախը մեր Հայրենիքի այն խորքային արմատն է, որի կորուստը կարող է անդառնալի լինել մեր պետականության պահպանման համար»,- գրել է նա: