Հետևեք մեզ։

Հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում․ Դավիթ Տոնոյան

12:36, 01 օգոստոս 2023
Հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում․ Դավիթ Տոնոյան

Պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին դատարանի թույլտվությամբ մասնակցում է նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հարցին, թե կառավարման համակարգի մասին ի՞նչ ասելիք ունի Տոնոյանը, վերջինս պատասխանեց, որ  ինչին անձամբ ինքն է առնչվել, գլխավոր շտապը և վարչապետը, շտապ փոփոխության կարիք կա, ինչի մասին առավել մանրամասն կխոսի փակ նիստին։

«Բաց նիստին ասեմ, որ հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»,-ասաց Տոնոյանը։

 

Վերլուծական