Պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին դատարանի թույլտվությամբ մասնակցում է նաև կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցի, թե ինչ հարաբերություններ ունի Տոնոյանը Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» հետ և արդյոք ճիշտ է, որ նա պատերազմից առաջ ուղեկցում էր Տոնոյանին իր շրջագայության ընթացքում, Տոնոյանն ասաց, որ այդ հարցին եղած քրեական գործի ընթացքում երեք ամիսը մեկ կրկնում է, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է եղել Դավիթ Գալստյանի հետ։
«Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց կրկնեմ, որ այն հպարտությունը, որը մենք նշում ենք 600 մլդրի վերաբերյալ մի ստվար մաս բերվել է այդ անձի կողմից։ Ես խնդրում եմ նաև հաշվի առնել, որ միայն պատերազմի ժամանակ չէ, որ եղել է զմռսված մեր մատակարարման ուղիները։ Բավականին մեծ դժվարություններ եղել են և պատերազմական գործողություններին նախորդող ժամանակաշրջանում»։