Խորհրդարանում այս պահին «շինարարական եռուզեռ է»` վերանորոգում են արձակուրդում գտնվող պատգամավորների սենյակները: Խոսքը իշխանական պատգամավորների մասին է:
Hayastan.news-ը ֆիքսեց, որ ԱԺ նոր մասնաշենքում այս պահին վերանորոգում են ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի աշխատասենյակը: Սենյակի գույքը հանել դրել են դրսում, միջանցքում էլ գորգի վրա ցելոֆան են փռել, որ չաղտոտվի գորգը: Շինարարություն է ընթանում նաև ԱԺ նոր մասնաշենքի նկուղային հարկերից մեկում, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է ԱԺ-ում կառուցվող բացօթյա սրճարանի խոհանոցը: