44-օրյա պատերազմի ընթացքում համալրումը չի կասեցվել, սուտ է, այդպիսի բան չի եղել։
Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին՝ ի պատասխան Դավիթ Սանասարյանի հարցի, ասաց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով դատարանի թույլտվությամբ կալանավայրից ներկայացել է ԱԺ և մասնակցում է նիստին։
«Համալրումն իրականացվել է 44 օրերի ընթացքում և անգամ հետո։ Զինված ուժերի խնդիրը, այդ շահարկումը երևի կապված է կամավորական ջոկատների ներգրավման կամ չներգրավման հետ։ Պաշտոնական զորահավաքը երբևիցե չի դադարեցվել, նման բան գոյություն չի ունեցել։ Ինչպես կարող է նման բան լինել, եթե մեր զինված ուժերը կրկնապատկվեցին, պատկերացնում եք, թե ինչ թվերի մասին է խոսքը»,-ասաց Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․