ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրում է․
«Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, արդեն 7 օր է ՝ ապօրինաբար դադարեցնում է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ: Արդեն 233 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով մարդկանց սովի և զրկանքների», - գրել է նա։