Հետևեք մեզ։

Մենք ոչ այսօր, ոչ ապագայում պատերազմ չենք ուզում. Ալիև

22:31, 01 օգոստոս 2023
Մենք ոչ այսօր, ոչ ապագայում պատերազմ չենք ուզում. Ալիև

Euronews-ի թղթակիցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարցազրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ ուղերձ ունի նա Հայաստանի հայերի համար.

 

«Ես երբեք չեմ մտածել այս մասին, քանի որ կյանքումս առաջին անգամն է, որ ինձ նման հարց ենտալիս։

 

Իմ ուղերձը Հայաստանի հայերին այն է, որ մենք խաղաղություն ենք ուզում իրենց պետության հետ։

 

Իմ մյուս ուղերձը նրանց այն է, որ անհրաժեշտ է հստակ հասկանալ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը։ Երկար տարիներ Հայաստանի ղեկավարները համոզում էին իրենց ժողովրդին, որ իրենք ունեն աշխարհի ամենահզոր բանակը, և եթե պատերազմը սկսվի, նրանք կհասնեն Բաքու։ Պատերազմը ոչնչացրեց այս պատմությունները։ Մենք ոչ այսօր, ոչ ապագայում պատերազմ չենք ուզում։

 

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա նրանք չպետք է հետևեն իրենց, այսպես կոչված, առաջնորդներին։ Այդ ղեկավարները նրանց անընդհատ ստում են։ Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ որպես ադրբեջանական հասարակության մի մաս ապրելու են նորմալ կյանքով։ Կարծում եմ՝ եթե լսեն, ինձ կհասկանան։ Նրանք գիտեն, որ ես իմ խոսքի տերն եմ»,- ասել է Ալիևը։