«Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել ՀԵՀ-ի անդամ, սփռույքահայ Արենի Մարգարյանի մուտքը Հայաստան:
Նա Լիբանանից եկել է Հայաստան և պատրաստվում էր մեկնել ԱՄՆ։
«Տասնչորս ժամից ավել նա պահվել է օդանավակայանում՝ առանց բացատրության, թե ինչն է արգելման պատճառը:
«Քանի որ Հայաստանի կառավարությունը բացում է իր սահմանները մեր թշնամիների առաջ և պատրաստակամորեն մտնում ճակատագրական բանակցությունների մեջ, հայերի մուտքն իրենցհայրենիք արգելելը սկզբունքորեն անընդունելի է։ Հայաստանի իշխանության առաջնահերթություններում պետք է արմատական տեղաշարժ լինի, այլապես մեր ազգը կմնա դավաճանների և թշնամիների ձեռքում»,- ասել է Մարգարյանն իր տեսաուղերձում։
Նա հավելել է, որ պաստաստվում է հացադուլ իրականացնել։