Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ը կախարդական փայտիկ չէ, պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցի քննարկմանը. ՌԴ ԱԳՆ

10:48, 02 օգոստոս 2023
ՀԱՊԿ-ը կախարդական փայտիկ չէ, պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցի քննարկմանը. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում սպասում են պաշտոնական Երևանի արձագանքին:

«Մենք ակնկալում ենք Երևանից դրական արձագանք»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ Արևմուտքը փորձում Է խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի վրա հիմնված:

«Հուսով ենք՝ դա լավ են հասկանում Երևանում»,- ասել է նա և հավելել, որ ՀԱՊԿ-ը «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում է յուրաքանչյուր խնդիր։