Հետևեք մեզ։

Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում հասնել բարդ փոխզիջումների․ ԱՄՆ պետքարտուղարություն

10:51, 02 օգոստոս 2023
Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում հասնել բարդ փոխզիջումների․ ԱՄՆ  պետքարտուղարություն

ԱՄՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ինչպես մենք մշտապես կրկնել ենք, մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է: Ահա թե ինչու մենք շարունակում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներն ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ստորաբաժանումների մակարդակով ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Վերլուծական