Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախից Տոնյան Ռուզաննան ահազանգում է՝ երեխաները մատնվել են սովի:
«Սիրելի հայրենակիցներ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ, ամբողջ աշխարհ։ Ես ունեմ հինգ անչափահաս երեխաներ, որոնցից երկուսը հաշմանդամ են, ապրում եմ Ստեփանակերտում, այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը, բալիկներս մատնվել են սովի, նրանց կյանքին վտանգ է սպառնում։
Խնդրում եմ Ձեզ օգնել կերակրելու բալիկներիս, այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին։ Ապրում եմ հանուն բալիկներիս, պայքարում եմ այս Սուրբ հողի համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է 5 անչափահաս երեխաների մայրը: