Մեկ հաց գնելու համար այնքան ես հերթ կանգնում, որ արդեն մտածում ես՝ ավելի լավ է հաց չուտես, քան թե այդքան ժամանակ և նյարդեր ծախսես հերթերում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի ակտիվիստ Արշակ Աբրահամյանը։
«Կերածդ էլ գլխիդ հարամվում է, որ մտածում ես՝ նորից պիտի գնաս հերթ։ Դե իսկ հերթերում կանգնած մարդկանց ուշագնաց լինելը մի ուրիշ տիպի բացասական հոգեբանական ազդեցություն է թողնում մյուսների վրա…»,-գրել է ակտիվիստը:
Հիշեցնենք, որ Արցախը ավելի քան 7 ամիս շրջափակված է Ադրբեջանի կողմից: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև սնունդի և այլ պարագաների մուտքը Արցախ: