Միգուցե հայրս կոմայի մեջ է կամ ֆիզիկապես մեզ հետ չէ, որ տեսազանգ չեն ապահովում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առևանգված քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
Նա ասաց, որ իր հոր հետ մինչ օրս որևէ կապ չեն հաստատել, միայն Կարմիր խաչից հայտնել են, որ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է և անգամ չեն հայտնել, թե ինչ հիվանդանոցում։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է,հոգեպես արդեն հայտնի է։ Ասում են` բանավոր խոսք փոխանցեք, բայց մենք բանավոր խոսք փոխացելու ոչինչ չունենք»,-ասաց Վերա Խաչատրյանը։