Հետևեք մեզ։

Ալիևը նշել է՝ որն է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի միակ խոչընդոտը

13:37, 02 օգոստոս 2023
Ալիևը նշել է՝ որն է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի միակ խոչընդոտը


Խաղաղության համաձայնագրի միակ խոչընդոտը Հայաստանի կողմից Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի կազմում չճանաչելն է: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Այո, դա արել են հայտարարություններով, բանավոր հայտարարություններով։ Սա նույնպես դիրքորոշում արտահայտելու միջոց էր, բայց պետք է ստորագրեին փաստաթուղթը։

Ես հույս ունեմ, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները կավարտվեն հաջող սցենարով, և հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին»։