Երբ 2022-ին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ ասաց՝ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա կազմակերպության կազմից։ Ես ասացի, որ այդ մտավախությունը տեղին չէ, տեղի է այլ մտավախություն, որ կա ՀՀ-ում, որ ՀԱՊԿ-ն դուրս գա Հայաստանից։
Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Փաշինյանը, շարունակելով․ «Եվ իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից և դա մեզ անհանգստացնում է։ Այն, ինչ տեղի է ունեցել, մենք ոչինչ չենք թաքցրել։ Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա կնշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մեկ գործոն ավելացնել, եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։