Հետևեք մեզ։

Հումանիտար բեռն 8-րդ օրն է Կոռնիձորում է. բեռնատարների սառնարաններն աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանան

13:42, 02 օգոստոս 2023
Հումանիտար բեռն 8-րդ օրն է Կոռնիձորում է. բեռնատարների սառնարաններն աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանան

8-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է:

 

Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, հաղորդում է «1lurer.am»-ը:

 

Կայքի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Սյունիքում, որտեղ արդեն սննդամթերքի և դեղորայքի փչանալու ռիսկ կա, վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովեն սառնարաններում: