Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը. պլանավորվում է Պուտինի այցը Թուրքիա

14:20, 02 օգոստոս 2023
Տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը. պլանավորվում է Պուտինի այցը Թուրքիա

 

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ՌԴ նախագահի` Թուրքիա այցի շուրջ։ Այս մասին հայտնում է Էրդողանի գրասենյակը։

 

Էրդողանը Պուտինին ասել է, որ Անկարան կշարունակի ինտենսիվ ջանքեր գործադրել հացահատիկի գործարքը վերսկսելու համար։