Այն, ինչ տեղի ունեցավ, իհարկե, դժվարացնում է առանց այն էլ բարդ, բայց անհրաժեշտ հանգուցալուծումներ, փոխզիջումներ ու լուծումներ գտնելու գործընթացը:
Այս մասին խալաթյանի՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու հարցին ի պատասխան ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Զախարովան․ «Իհարկե, սա ավելի է սրում իրավիճակը: Երկրորդ, մենք տեսանք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները: Երրորդ, անկախ կոնկրետ այս միջադեպից կամ նմանատիպ այլ միջադեպերից, մենք հիմնվում ենք հաշտեցման կարևորության վրա թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, թե՛ Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում»։