Հետևեք մեզ։

Բացարձակ անհասկանալի փաստարկներ ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ից դուրս գալու վերաբերյալ. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

14:42, 02 օգոստոս 2023
Բացարձակ անհասկանալի փաստարկներ ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ից դուրս գալու վերաբերյալ. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս այն երկիմաստությունը, որը Երևանը հաճախ է կիրառում  առանցքային հարցերի շուրջ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ խնդրելով նաև Հայաստանի ղեկավարությանը որոշել ռուսական կոնտինգենտի հարցը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ռուս խաղաղապահները որոշեն լքել Լեռնային Ղարաբաղը, դա կնշանակի, որ տարածաշրջանի բնակչության համար այլևս վտանգներ չկան։

«Բացարձակ անհասկանալի փաստարկներ ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու հնարավոր որոշման վերաբերյալ, հատկապես այնտեղ ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին: Մենք հաճախ ենք տեսնում, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները ինչ-որ երկիմաստ դիրքորոշում են ցուցաբերում այդ հարցում և մի շարք առանցքային հարցերում, ուստի շատ կուզենայի, որ այս հարցում երկիմաստություն չլինի»,-  ասել է Զախարովան։