Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել.
«Բոյկոտ է պետք. բոյկոտ ու համահայկական հացադուլ: Գոնե մի օր մենք բոլորս պիտի սովենք, մտածված հացադուլ հայտարարենք ու անենք ի վերջո, որ «նեղ ազգայինից» էս անտեր հարցը վերջապես դուրս գա համամարդկայինի, որ Հայաստանում եղող տուրիստը տեսնի փակ խանութները, սուպերմարկետներն ու բանկերը, քաղցած մնա ու հարց տա՝ ինչու, որ կանմգնի ու լռի գոնե մի օր էդ երկիրը, որ սովամահ եղող հայրենակիցների մասին Հայաստանում ու աշխարհում իմանան:
Սա է լուծումը.
օդանավակայանից մինչև մասնավոր բոլոր սեկտորներ, փառատոներ ու ռեստորաններ, ակումբներ ու օֆիսներ, լողավազաններ ու շուկաներ, կրթական հաստատություններ ու սպորտսրահներ... ամենուր։
Լավ, եթե պետականորեն սա չի լինում, ապա մասնավորով ու համաժողովրդականով հո կարելի՞ է անել ...!!!
Հ.Գ. Քարկտիկ ենք դարձել, փակվել ենք ամեն մեկս մեր մեջ ու մարում ենք..., բայց հարցը ոչ միայն լուծում չի ստանում, այլ օրեցօր խորանում է(((
Մենք վերջը հումանիստ ե՞նք, քրիստոսնյա՞ կամ հա՞յ ենք, ի վերջո մա՞րդ ենք ...
մի օր հացադուլ,համահայկական, համասփյուռ, համաշխարհային!
էդ տե*որիստ «երկիրը» քաղաքակրթության ո՞ր հատվածում է....
օր
գոնե մի օր»։