Հուլիսի կեսերին անոմալ շոգի պատճառով Հունաստանի Հռոդոս կղզում հրդեհներ էին բռնկվել, ինչի հետևանքով 30 000 մարդ էր տարհանվել։
Այսօր երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հռոդոս կղզում անտառային հրդեհների հետևանքով տուժած զբոսաշրջիկները մյուս տարի հնարավորություն կունենան անվճար շաբաթ անցկացնել կղզում:
«Սակայն իշխանությունները հասկանում են, որ հրդեհները որոշ անհարմարություններ են առաջացրել կղզու հյուրերի համար: Հունաստանի կառավարությունը կհամագործակցի տեղական իշխանությունների հետ՝ փոխհատուցելու և անվճար արձակուրդ առաջարկելու բոլոր նրանց, ում հանգիստը կրճատվել է անտառային հրդեհների հետևանքով: Նրանք կկարողանան կղզի վերադառնալ հաջորդ գարնանը և աշնանը և մեկ շաբաթ անվճար », - ասել է վարչապետը: