Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ինքը և կինը՝ Սոֆի Գրեգուար-Տրյուդոնում 18 տարվա հանատեղ կյանքից հետո ամուսնալուծվում են։
«Ես և Սոֆին ուզում ենք հայտարարել, որ մի շարք կարևոր և դժվար խոսակցություններից հետո մենք որոշել ենք բաժանվել»,- գրել է Կանադայի վարչապետը Instagram-ում։
Այնուամենայնիվ, Թրյուդոն նշել է, որ ինքը և Սոֆին «մնում են մտերիմներ՝ պահպանելով խորը սեր և հարգանք միմյանց հանդեպ»։
Ջասթին Թրյուդոն և նախկին հեռուստահաղորդավար Սոֆի Գրեգուարն ամուսնացել են 2005 թվականի մայիսին և ունեն երեք երեխա՝ որդիներ Քսավյերը և Ադրիենը և դուստրը՝ Էլլա Գրեյսը։