Հետևեք մեզ։

Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի. Փաշինյան

14:54, 14 մարտ 2023
Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։

«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել Եվրամիության դիտորդներին։

«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ, այո, շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգ, և կարծում եմ, որ այս առումով առավել ևս հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,- ասաց վարչապետը։