Հետևեք մեզ։

Եղվարդի խճուղում վթար է տեղի ունեցել. կա տուժած (լուսանկար)

09:28, 03 օգոստոս 2023
Եղվարդի խճուղում վթար է տեղի ունեցել. կա տուժած (լուսանկար)

 

Օգոստոսի 3-ին, ժամը 01:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ` Գ. Ա., ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Տ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայյի գազի բալոնի փականը։