Հետևեք մեզ։

Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանայք հացադուլ կանեն Կոպենհագենում ԵՄ-ի ներկայացուցչության առջև

10:26, 03 օգոստոս 2023
Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանայք հացադուլ կանեն Կոպենհագենում ԵՄ-ի ներկայացուցչության առջև

Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։  Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել՝ ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Լիլիթ Սահակյանը:


«Ովքեր կարող են, ովքեր մտահոգված են, ովքեր ցանկանում են իրենց օժանդակությունը ցուցաբերել, (անկախ սեռից, տարիքից ու ազգությունից) միացեք մեզ այս ուրբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը, մեկօրյա հացադուլի Կոպենհագենում՝ ԵՄ-ի ներկայացուցչության առջև։ Հասցեն՝ Gothersgade 115։

Դանիայում և Դանիայից դուրս ովքեր չեն կարողանա մեզ ֆիզիկապես միանալ Կոպենհագենում, խնդրում ենք մեզ միացեք հացադուլով ու անպայման այդ մասին տարածեք ձեր սոցյալական հարթակներում։


Հ.Գ. Հացադուլը սկսվում ենք վաղը երեկոյան, իսկ ԵՄ ներկայացուցչության մոտ կլինենք վերը նշված ժամանակահատվածում»: