Արամը ցերեկով ցուցակ է կազմում և մարդկանց տրամադրում է փոքրիկ համարակալված թղթեր, որպեսզի առավոտյան ժամը 04:00 ին քաղաքացիները հերթով ստանան իրենց հասանելիք երկու հացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն ու հրապարակել լուսանկարներ շրջափակված Արցախից:
«Մոռացա ավելացնեմ:
Արամն ասաց.
-Ախպեր նկարի, միգուցե մեկը հասկանա ես գործի կարևորությունը ու հետը մի տուփ ծխախոտ բերի»,- գրում է լուսանկարիչը: