Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները կայցելեն Կոռնիձոր, որտեղ արդեն 9 օր է, ինչ 21 բեռնատար կանգնած է՝ սպասումով, որ ռուս խաղաղապահների միջոցով հնարավորություն կընձեռնվի Լաչինի միջանցքով հումանիտար օգնությունը հասցնել արցախցիներին:
Ներկայացուցիչները այնուհետև կմեկնեն Գորիս, որտեղ մի շարք հանդիպումներ կունենան: