361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Կոռնիձորի հատվածից Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանն ապօրինաբար արգելափակում է այդ բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։
Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում ՀՀ կառավարությունը կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչը հայտարարեց իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանը անպօրիանբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին։
Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ապա ինչ տարածքների հարց է բարձրացմնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում, եթե նման հարց է բարձրացնում, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման ՀՀ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,-ասաց Փաշինյանը։