Ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի անդամները և մի շարք քաղաքացիներ փակել էին Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակի մուտքն ու արգելել աշխատակիցներին մտնել շենք։
Ոստիկանության աշխատակիցների հետ բանակցություններից հետո նրանք բացեցին մուտքը, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Կարմիր Խաչի աշխատակիցները կընդունեն Վագիֆ Խաչատրյանի դստերը:
Այս պահին Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով ակցիան շարունակվում է Կառավարության շենքի դիմաց։