Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պայմաններում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է միջանցքի սկզբնամաս, ծանոթացել տիրող իրավիճակին:
Ռասմուսենը Գորիսում հանդիպել է Արցախի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այս օրերին հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ մարտի 14-ին նա Ջերմուկ է այցելել, որտեղ հանդես կգա ճեպազրույցով: