Հետևեք մեզ։

Արժի նորից վերապրել նոյեմբերի 9-ի չարագույժ օրը և կայացնել արժանապատիվ որոշում, ինչը որ արել են տղաները՝ գերի չընկնելու համար․ զոհվածների ծնողներ

13:32, 03 օգոստոս 2023
Արժի նորից վերապրել նոյեմբերի 9-ի չարագույժ օրը և կայացնել արժանապատիվ որոշում, ինչը որ արել են տղաները՝ գերի չընկնելու համար․ զոհվածների ծնողներ

Որդիների Կանչ ՀԿ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե «դժվար է զոհված զինծառայողների ծնողներին բացատրել , որ  ձեր որդին կամ դուստրը զոհվել են  հանուն ապագա խաղաղության», նշելով որդրա կարիքը չէր լինի, եթե   չարհամարվեր մինչ ՔՊ -ի իշխանության հայտնվելը ողջ բանակցային գործընթացում ձեռք բերված արդյունքները և փոխարենը չազդարարվեր իրենց զրոյական կետից  բանակցությունների վերսկսման մասին :

 

«Ոչ միայն հաշվի չի առնվել պետության անունից  այդ պրոցեսում մինչ այդ  հանդես եկող առաջին դեմքերի և դիվանագետների փորձն ու հիշողությունը, այլ նաև հիմք է տրվել «Արցախը Հայաստանէ և վերջ» հայտարարությունով թշնամի երկրի ղեկավարին դուրս գալու բանակցային գործընթացի տրամաբանությունից՝ միջազգային հարթակում ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածելով տարածքային ամբողջականության խնդրի՝  առիթ տալով  պատերազմով լուծելու այն:

 

Առավել ևս անհնար է  բացատրել ծնողներին, երբ նրանք ԱԺ ամբիոնից լսում են գերագույնի ինքնախոստովանանքը, որ «կարող էինք կանխել պատերազմը՝ կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի»:   

 

Հարց է ծագում, եթե այդ ապագա խաղաղության գինը մեր որդիների կյանքերն էին, ապա  ինչու իրզինվորներին Սարդարապատի վերջին  ճակատամարտի, մեկ միլիմետր թշնամուն չզիջելու կոչովդիմած նույն գերագույնը չմիացավ իր հրամանով  նահատակված հերոսներին գոնե նոյեմբերի 9-իհայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո,  չէ որ հենց ինքն էր ԱԺ ամբիոնից  հայտարարել, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, այնինչ  մի գրչի հարվածով հանձնեցթշնամուն հազարավոր քառակուսի կիլոմետրեր, չէ որ դա դավաճանություն էր հենց ինքն իրեն ունաև դավաճանություն մեր զինվորների հանդեպ։ Արդյունքում պատերազմը չդադարեց, ունեցանքնոր հարյուրավոր զոհեր և տարածքային կորուստներ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ այսօր էլ կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև, իսկ մեր արցախցի 120 հազար հայրենակիցներին էլ սպառնում է սովամահության և ցեղասպանության վտանգը :

 

Այս իրավիճակում արժի նորից վերապրել նոյեմբերի 9-ի չարագույժ օրը  և կայացնելարժանապատիվ  համարձակ որոշում, ինչը որ արել են օրինակ մեր տղաներից շատերը, թշնամունգերի չընկնելու  կամ հնարավորինս վնաս տալու նպատակով, հնարավորություն տալովՀայաստանի Հանրապետությանը  և Արցախին դուրս գալու շրջափակումից և այս մղձավանջից:

Գուցե պատմությունը այս դեպքում գնահատի Ն.Փ. -ի միակ ճիշտ քայլը և չարժանանա ներկա և  ապագա սերունդների խիստ դաժան անեծքներին:

Ինչ վերաբերվում է նրան, որ «իր որոշումների, լուծումների, զիջումների արդյունքում կարող էնշանակել, որ նախկինում իզուր են զոհվել մեր ազատամարտիկներն ու զինվորները», ապա թողլավ իմանա,, որ դրա իրավունքը նա  չունի,  որ միանձնյա նման որոշումներ կայացնի և հայ ժողովուրդը երբեք չի ընդունի և չի հանդուրժի դա,  և թող քաջ իմանա, որ ոչ մի հայորդի, ով իրկյանքը զոհաբերել է հանուն Արցախի ազատագրման և Հայոց պետականության ամրապնդման,  իզուր չի զոհվել,  այլ զոհվել է մեր ու մեր սերունդների մեր իսկ պատմական հայրենիքում՝  Արցախիև Հայաստանի վերամիավորված ազատ ու անկախ հայկական պետությունում  խաղաղ , բայց  արժանապատիվ ապրելու համար: Իսկ խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են, մեր թշնամիները միայն այդ լեզուն են հասկանում, այդ պարզ ճշմարտության անտեսումը ճակատագրական կլինի բոլոր հայերի և Հայաստանի համար»,-ասվում է զոհվածների ծնողների հայտարարության մեջ։

Վերլուծական