Հետևեք մեզ։

Գեղարքունիքում ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային Երևան տեղափոխելու համար հրավիրել են սանավիացիա. Shamshyan.com

14:02, 03 օգոստոս 2023
Գեղարքունիքում ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային Երևան տեղափոխելու համար հրավիրել են սանավիացիա. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։

 

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ձիավարը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։