ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը: Այս մասինասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու հետ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»,- ասված է հայտարարության մեջ։