Ես մինչև ՔՊ հիմնադիր անդամ եղել եմ լրագրող և իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ արդար ընտրություններ ունենալուն: Այս մասին ԿԸՀ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին առ այն, որ կարո՞ղ է ապահովել արդար ընտրություններ՝ լինելով ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ:
«Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ: Եթե մարդն իր կյանքում եղել է կուսակցական, լրագրող, երաժիշտ, չգիտեմ՝ այլ մասնագիտության տեր, դա չի նշանակում, որ ինքը պոտենցիալ հանցագործ է: Ըստ ձեր հարցի՝ եթե ես կուսակցական եմ, չեմ կարող լինել օրինապահ:
Ես կարող եմ և ապահովելու եմ, որ ՀՀ-ում, քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ»,- ասել է նա: