Հետևեք մեզ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից նշում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և մյուսները «քրեական պատասխանատվության կենթարկվեն»

15:42, 03 օգոստոս 2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից նշում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և մյուսները «քրեական պատասխանատվության կենթարկվեն»

Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների վերաբերյալ հարցին:

 

«Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և զինվորական դատախազությունում կատարվում են տարբեր քննչական գործողություններ՝ ձեր թվարկած և չթվարկած մյուս անձանց անունների վերաբերյալ։ Նրանցից շատերը կալանքի օրդեր ունեն։ Այդ անձանց հետախուզում է հայտարարվել։ Որոնողական աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Բազմիցս հայտարարվել է, հիմա էլ նշում ենք, որ քրեական պատասխանատվության են ենթարկվելու։ Քաղաքական գործընթացների պատճառով այս ժամանակահատվածը կարող է հետաձգվել»,- ասել է նա: