Վաղը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի անմիջական ջանքերի ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի լուռ համաձայնության ու գործուն աջակցության պայմաններում, այնուամենայնիվ, Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա: Օրակարգում Մեսրոպ Մակյանի փոխարեն ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն է: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն լրացնելով ապագա մեղադրանք, ամեն կերպ փորձում է ստանալ այդ տեղը, և դրա համար անում է ամեն ինչ: Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին տեղի ունեցած Ժողովը տապալվեց: Դատավորների մեծ մասը կողմ չքվեարկեց այն օրակարգին, որով ընտրությունը կայանալու էր միայն մարզերի դատավորների միջև, քանի որ Երևանի դատավորները չէին ծանուցվել: Ժողովի ժամանակ դատավորների մեծ մասի որոշումն այն էր, որ պետք է ծանուցվեն բոլոր դատավորները, ներառյալ՝ Երևանի, և միայն այդ ժամանակ Ժողովը կորոշի՝ ում տեղն է Մեսրոպ Մակյանից հետո թափուր մնացած տեղը՝ մարզայի՞ն դատավորի, թե՞ Երևանի: Փաստորեն Դատավորները, ովքեր մի անգամ արդեն հանդես են եկել հօգուտ այս դիրքորոշման, վաղը գնալու են և հակառակ որոշման օգտին քվեարկեն:
Սա, իհարկե, դատավորների որոշելիքն է, ու իրենց սեփական վարկի մասին մտահոգվելը պետք է որ իրենց խնդիրը լինի, որքան էլ, որ ներկայումս նրանք գտնվում են տոտալ ահաբեկումների մթնոլորտում:
Hayastan.news-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հերթով իր մոտ է հրավիրել մարզերի և Երևանի բոլոր դատարանների նախագահներին, սպառնացել նրանց, ասել, ինչ ուզում են անեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օրակարգով Ժողովը չի ընթանալու: Վերջինս պարտադրել է բոլոր դատարանների նախագահներին ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը Ժողովին ու ապահովել իր օրակարգի իրագործումը: Նաև պայման է դրել, որ օրակարգում չի լինելու ԲԴԽ դատավոր անդամի հետկանչի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցը:
Կարեն Անդրեասյանի համար կենաց-մահու հարց է վաղվա Ժողովն իր ուզած հունով տանելը, այլապես նա դատարանների նախագահներին չէր սպառնա, որ ստուգելու է անգամ արձակուրդում գտնվող դատավորների «Սեկտերը»՝ վստահ լինելու համար՝ երկրու՞մ են, թե՞ ոչ:
Ահա այսպիսի պայմաններում է ընթանալու վաղվա ժողովը, սակայն դատավորները պետք է ամեն դեպքում հիշեն, որ ընտրությունը փակ գաղտնի է, եթե անխուսափելի է բոյկոտն ու Ժողովին չմասնակցելը:
Բեթղեհեմ Արաբյան