Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանը կներկայացնի Արցախում ստեղծված իրավիճակը

17:25, 03 օգոստոս 2023
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանը կներկայացնի Արցախում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունենալու ՄԱԿ ԱԽ բաց քննարկում, քննարկման թեման է հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը: Այս մասին Կոռնիձորում, որտեղ արդեն 9 օր է, ինչ կանգնած են հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները, ասել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:

«Թեման լիովին արդիական է մեր իրավիճակի համար, հայկական կողմը հանդես է գալու ելույթով, ելույթ է ունենալու ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը և ներկայացնելու է ստեղծված իրավիճակը: Մենք, որպես ինքնիշխան պետություն, օգտագործելու ենք հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում՝ ապահովելու համար Լաչինի միջանցքի վերաբացումը»,- ասել է Կնյազյանը:

Վերլուծական