Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդականին

18:05, 03 օգոստոս 2023
Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդականին

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ներկա իրավիճակը և հեռանկարները։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանի կողմից հայ բնակիչների արգելափակման և Լաչինի սահմանային անցակետի «ապօրինի» լինելու մասին պնդումներն անհիմն են»:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։