Հետևեք մեզ։

Ջանլուիջի Բուֆոնն ավարտել է կարիերան

19:43, 03 օգոստոս 2023
Ջանլուիջի Բուֆոնն ավարտել է կարիերան

«Դու ինձ տվեցիր ամեն ինչ, ես քեզ տվեցի ամեն ինչ: Մենք դա արեցինք միասին, մենք հաղթեցինք միասին». լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը այսպիսի մեկնաբանությամբ է ավարտել կարիերան ֆուտբոլում։

 

Իտալացի դարպասապահը վերջինն է 2006 թ. Սկուադրա Աձուրայի չեմպիոնական թիմից, որն ավարտում է կարիերան: 

45-ամյա դարպասապահը 8 տարի Իտալիայի հավաքականի ավագն էր, որի կազմում մասնակցել է աշխարհի 5 առաջնության, իսկ 2006-ին դարձել է չեմպիոն: Ծեր Սինյորայի կազմում Ջիջի Բուֆոնը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է երկրի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը: