Առանց պատշաճ պատրաստվածության Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելը ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն հիմք կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված որակական պատրաստմանը եւ փոխընդունելի լուծումներին»,- ընդգծել է դիվանագետը։
Այսպիսով, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է կողմերը իրենք որոշեն։
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք պետք է ապավինեն տեղում տիրող իրողություններին և դրանց հիման վրա գործող մեխանիզմները»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրենը։