Հետևեք մեզ։

Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում`ճանապարհի բարեկարգման ուղղությամբ, դրանք մեկնարկել է բրյուսելյան բանակցություններից հետո․ Աբրահամյան

11:22, 04 օգոստոս 2023
Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում`ճանապարհի բարեկարգման ուղղությամբ, դրանք մեկնարկել է բրյուսելյան բանակցություններից հետո․ Աբրահամյան


Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում (դեպի Ստեփանակերտ)` ճանապարհի բարեկարգման և կահավորման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


«Հատկանշական է, որ այդ աշխատանքները մեկնարկել են հուլիսին Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան բանակցություններից հետո:


Տարբերակներն առանձնապես շատ չեն: Կամ Հայաստանի իշխանության հետ կամ նրանց լռությամբ, Ադրբեջանը ստացել է Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման համաձայնություն կամ Հայաստանի ինքնաօտարումը Արցախի հետ կապված հարցերից Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել ինչ-որ փուլում դրա գործարկմանը գնալու համար:


Միգուցե Ադրբեջանի համար ազդակ է նաև ստեփանակերտյան որոշ ուժերի` Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, սակայն որքան ես եմ հասկանում, Արցախում շատերը դա ընդունում են որպես ադրբեջանացում և այդ գործընթացի դեմ մեծ հակազդեցություն կա:


Համենայդեպս Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած չի բխում հայկական շահերից»,- գրել է նա:

Վերլուծական