Հետևեք մեզ։

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

11:49, 04 օգոստոս 2023
Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Նախօրեին Վրաստանի Օնի մունիցիպալիտետի Շովի հանգստյան գոտու մոտ տեղի է ունեցել սողանք, տասնյակ մարդիկ անհետ կորել են։

Ավելի ուշ հայտնի դարձավ 2 անձի մահվան մասին։ Արդեն այսօր  Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, այս պահի տվյալներով՝ 35 մարդ համարվում է անհետ կորած։