ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը անդրադարձել է Ալիևի հայտարարությանը։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար։
Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը թվիթերի իր էջում։