ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը։
«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա:
Այժմ միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ տա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների մուտքն Արցախ»,- գրել է Փալոնը: