Հայաստանի բնակչության 94,4%-ը ընդունելի չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, որպես ազգային փոքրամասնություն, լինեն Ադրբեջանի կազմում, 1,1 տոկոսի համար միանշանակ ընդունելի է։
Այս մասին ասուլիսում հայտարարեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«1,1 տոկոսը նշել է՝ միանշանակ ընդունելի է, 2,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի է, 5,9 տոկոսը նշել է, որ ավելի շուտ՝ ոչ, ընդունելի չէ, միանշանակ ոչ նշել է 88, 9 տոկոսը»,- ասաց նա։
Ընդհանուր առմամբ, ՀՀ բնակչության 94,4 տոկոսը նշել է՝ ընդունելի չէ, որ Արցախի բնակչությունը, որպես ազգային փոքրամասնություն, ընդգրկվի Ադրբեջանի կազմում։